Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մինչ քառյակը խոսում է, սոցիալական օղակն ավելի է սեղմվում

Մինչ քառյակը խոսում է, սոցիալական օղակն ավելի է սեղմվում
02.07.2014 | 14:21

Ոչիշխանականների քառյակի չորս ուժերի ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսում խոսել են էլեկտրաէներգիայի թանկացումից, քննադատել են իշխանություններին, սակայն ոչ մեկը չի ասել, թե ինչ է արել քառյակը խանգարելու համար իշխանություններին հասարակության շուրջը սեղմվող սոցիալական օղակը կրկին չձգելու գործում:
Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը վարչապետին առաջարկել է միջոցներ գտնել մեղմելու համար սոցիալապես անապահով ընտանիքների վրա թանկացված էլեկտրաէներգիայի հնարավոր ազդեցությունը: Ըստ քառյակի այսօրվա բանախոսների` նույնիսկ այդ դեպքում այն հարցի լուծում համարվել չի կարող, մասնակի լուծումներն անօգուտ են, համակարգային լուծումներ են անհրաժեշտ: Իհարկե, լավ է, երբ երկրի քաղաքական դաշտում փաստարկված քննադատություն կա, բայց ի՞նչ է տալիս այդ քննադատությունը երկրի հասարակությանը: Հարցը սա է: Շարքային քաղաքացին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր է փնտրում` կուշտ ամեն տեսակի խոսքից ու քննադատութունից: Իսկ ելքը շատերը տեսնում են արտագաղթելու մեջ: Նույնիսկ աշնանը խոստացված հանրահավաքի հեռանկարը չի կարող հետ պահել մարդկանց. եկող-գնացող հանրահավաքների ֆոնին հասարակական կյանքում ոչինչ չի փոխվում: Տպավորություն է, թե ոչիշխանականների գործունեությունը սահմանափակվում է սեփական գոյատևման հարցը լուծելով: Ընդամենը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ